Thursday, January 14, 2016

Աստծո խանութում

Մի անգամ մի կին երազ տեսավ, որ խանութի վաճառասեղանի մոտ կանգնած էր Տեր Աստվածը:
-Տեր Աստված, այդ դու՞ ես-ուրախ բացականչեց նա:
-Այո, այդ ես եմ,-պատասխանեց նա:
-Իսկ ի՞նչ կարելի է քեզնից գնել,-հարցրեց կինը:
-Ինձնից ամեն ինչ կարելի է գնել,-հնչեց պատասխանը:
-Այդ դեպքում խնդրում եմ ինձ տաս առողջություն,երջանկություն,սեր,հաջողություն և շատ փող:
Աստված բարեհամբյուր ժպտաց և գնաց պահեստ պատվիրած ապրանքի ետևից:Որոշ ժամանակ անց նա վերադարձավ փոքրիկ թղթե տուփով:
-Եվ այսքանը՞,-բացականչեց զարմացած և հուսահատված կինը:
-Այո,այսքանը,-պատասխանեց աստված:Մի թե՞ դու չգիտեիր, որ իմ խանութում վաճառվում են միայն սերմեր:

No comments:

Post a Comment